Օդում դավաճանության հոտ է փչում։ Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում։ Ինչքան ստոր տականք պետք է լինել այսօրվա պայմաններում բարձր ամբիոնից ասելու համար, թե, իբր, «մենք պետք է ջանքերը կենտրոնացնենք Հայաստանի և Արցախի տնտեսությունները վերականգնելու վրա»։
Ինչու՞ եք այդքան բթացնում, Հայաստանի իշխանություններ, որ վաճառել եք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։ Ինչու՞ եք շարունակում ստել, ինչպես պատերազմի օրերին։ Շատ վաղուց տնտեսություն չկա. ձեր «կնքահայր» Տեր-Պետրոսյանն իր շքակախմբով դրա մասին «հոգացել է» դեռևս 90-ականներին։ Հը՛, Փաշինյան, իրականացա՞վ քո մանկության վարդագույն երազանքը։ Կովկասյան թաթարներն իսկական գազանների պես արդեն պղծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարը։ Մտածում ես, թե որևէ մեկը կմոռանա դա ու կների՞ «հանուն խաղաղության» ու «տնտեսությունների վերականգնման»։
Աշխարհի ողջ հայության սրբատեղին արդեն իրենց պաշտպանության տակ են վերցրել ռուս զինվորականները։ Բայց դա թույլ երաշխիք է։ Կոսովոյում ու Մետոխիայում ամենուրեք, ուր մտել են այնտեղի թուրքերը (մուսուլման ալբանացիները), այրվել են ուղղափառ եկեղեցիները, տասնյակ քրիստոնյա հոգևորականներ սպանվել են ամենագազանային ձևով։ Եվ, ասենք, պաշտպանության տակ են վերցվել Շուշիի եկեղեցին, Դադիվանքը, իսկ ի՞նչ է լինելու ավելի քիչ նշանակալի տաճարների հետ։ Մի՞թե ռուսներն ամենուրեք պահապաններ են դնելու։ Ի՞նչ է լինելու բազմադարյան գերեզմանոցների հետ։ Փաշինյան, հայերս լավ գիտենք, թե ինչ է սպասում մեր նախնիների գերեզմաններին։ Դրա համար էլ Քարվաճառի նախկին բնակիչները հանում են մահացածների աճյունները և տանում... Հայաստան, որը դեռ քո իշխանության տակ է։ Դժբախտ մարդիկ։ Դու ինչպես հեշտ դավաճանեցիր Արցախին (Արայիկ Հարությունյանի հետ), նույնքան հեշտ էլ կդավաճանես Հայաստանին։ Ինչքա՜ն լկտիություն պետք է ունենալ դժբախտ մարդկանց «համոզելու», որ կովկասյան թաթարների համար մատաղացու դառնան։ Իսկ նրանք թքել են ձեզ վրա, Փաշինյան ու Հարությունյան. նրանք վառում էին իրենց տներն ու այգիները։ Նրանք գերադասում են փախստական լինել, քան ապրել կովկասյան թաթարների իշխանության տակ։ Այնպես որ, ձեր անգլո-սաքսոնների «հայերի և կովկասյան թաթարների համատեղ բնակության» մասին պլանը տապալվել է։ Դու և ձեր արտասահմանյան տերերը ոտքից գլուխ կեղտի մեջ եք. դուք հայկական հողերն ուղղակի նվիրել եք հայ ժողովրդի թշնամիներին։
Դու ուրախանում ես, որ օկուպացված Արցախ «վերադառնալու տեմպերը բա՞րձր են»։ Հայտնիր քո տիրոջը, որ գնում են իրենց ունեցվածքից գոնե ինչ-որ բան փրկելու։ 99 %-ն այլևս չի մնա ծախված հողում։ Որևէ միջոց կգտնեն հեռանալու նրանցից, ինչպիսիք եք դու և քո ծախու Արայիկ Հարությունյանը։
Նոյեմբերի 14-ին լրագրող ու հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը HTB-ի եթերում կոշտ և «անհարմար» հարցերով դիմել են Փաշինյանին այն իրադրության շուրջ, որը հաստատվել է Արցախում և նրա շուրջը։ «Ճի՞շտ է, որ այս պատերազմի առաջին օրվանից Ռուսաստանը Ձեզ առաջարկել է կարգավորման զանազան տարբերակներ, ու շատ լավ տարբերակներ, իսկ Դուք ամեն անգամ ուշադիր լսում էիք այդ առաջարկություններն ու հրաժարվում»,- հարցրել է Բաբայանը։ Երկրորդ հարցը տալիս նա տեղեկացավ, թե ճի՞շտ է, որ Արցախում պատերազմի առաջին օրերից Փաշինյանին օգնություն է խոստացվել։ «Եվ ձեզ այդ օգնությունն ակնթարթորեն տրամադրվել է, ընդ որում՝ վիթխարի չափերով։ Ճի՞շտ է, որ հայկական ռազմական օդանավակայաններում (և ոչ միայն ռազմական) տասնյակներով էին վայրէջք կատարում ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները։ Պատասխանեք, խնդրեմ, ճի՞շտ է, որ դուք ստացել եք զենքի այն համակարգերը, որոնք խնդրել եք»,- հարցրել է լրագրողը՝ հարցերին ազնվորեն պատասխանելու կոչ անելով և խոստանալով հակառակ դեպքում «ավելի կոնկրետ հարցեր տալ»։
Մարգարիտա Սիմոնյանն իր հերթին նույնպես հարցեր է տվել Հայաստանի վարչապետին։ «Ճի՞շտ է, որ այդ ամբողջ ընթացքում դուք, պարոն Փաշինյան, խորհրդակցել, բանակցել եք ԱՄՆ-ում ձեր բարեկամների հետ, տարբեր, նույնիսկ ոչ ամենաբարձր մակարդակի, ու հենց այդ պատճառով էիք դանդաղում, որովհետև չէիք ընդունում այն միակ որոշումները, որոնք կարելի էր ընդունել, և որոնք առաջարկում էր Ռուսաստանը այդ ամենը կասեցնելու համար։ Ճի՞շտ է, որ հենց այդ բանակցություններն ու Ձեր բանակցորդները, Ձեր դանդաղկոտությունն ու անորոշությունը, երկու աթոռի նստելու Ձեր փորձը հանգեցրին նրան, ինչին հանգեցրին։ Ճի՞շտ է, որ Դուք այդ ամբողջ ժամանակ բանակցում էիք նրանց հետ։ Խնդրում եմ ինձ էլ պատասխանեք Ռոման Բաբայանին պատասխանելու ժամանակ»,- ասել է նա։
Հայկական բանակի իրական ստեղծողներից մեկը՝ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր- Գրիգորյանցը, նոյեմբերի 8-ին համոզված էր, որ «դեռ ամեն ինչ կորած չէ», որ «դեռ ուշ չէ Ադրբեջանի բանակը պարկի մեջ գցելը»։ Ո՞վ, եթե ոչ նա, ավելի լավ գիտեր, թե ինչ աղետալի վիճակում էին Արցախի ինքնապաշտպանության ջոկատներն ու ողջ Հայաստանը 1992 թ. ամռանը։ Բայց չէ՞ որ չդավաճանեցին, պաշտպանեցին յուրայիններին։ ՈՒ 1993-ին անցան հակահարձակման։ Իսկ հիմա... Ես միայն մի քաղվածք կբերեմ գեներալ-լեյտենանտի առաջարկություններից. «Նկատեցի՞ք, որ հակառակորդը չսկսեց գլխավոր հարվածը հասցնել կենտրոնին, այլ գնաց դեպի թևերը։ Հայկական հրամանատարությունը պետք է վաղօրոք լուրջ ռեզերվներ պահեր թևերում։ Պետք էր ռեզերվներ պահել ձախ թևում՝ Վարդենիսի և Մարտակերտի միջև, աջ թևում՝ Հորադիզի մոտ և Ղարաբաղի տարածքում՝ քիչ ավելի խոր։ Ռեզերվներն անհրաժեշտ էին հանկարծակի ծագող խնդիրների լուծման համար»։
ՈՒ՞մ էիք դա հայտնում, Նորատ Տեր-Գրիգորյանց։ Այն տականքներին, որոնք ընդհանրապես չէի՞ն ուզում կռվել հայկական հողի համար. նրանց, փողից բացի, ոչինչ չի հետաքրքրել և չի հետաքրքրում։ Նոյեմբերի 8-ին Դուք չէիք կարող իմանալ, որ Հայաստանի իշխանություններն ու ստեփանակերտցի տականքն արդեն ամեն ինչ որոշել են։ Ռոման Բաբայանի և Մարգարիտա Սիմոնյանի հարցերին ոչ ոք չի պատասխանի. դավաճանները գերադասում են շարունակել լռել, միայն թե պաշտպանեն իրենց իշխանական աթոռները։ Իսկ ես այլ կարգի հարց ունեմ. ինչու՞ Փաշինյանն ու Հարությունյանը, իմանալով, որ Տեր-Գրիգորյանցը ողջ-առողջ է և խելքը տեղը, նրան չներգրավեցին Արցախի պաշտպանությանը։ 90-ականներին նա և նրա նման սպաները փրկեցին իրավիճակը, ոչ թե «իջևաններից եկած» ապուշները։ Չէ՞ որ Տեր-Գրիգորյանցի ժամանակ հողերի (կամ զենքի) «առևտուր» չկար ընդհանրապես։
Ամեն կողմից կառավարության և անձամբ Փաշինյանի վրա ցունամիի ալիքի պես կոշտ և «անհարմար» հարցեր են թափվում, որոնց Երևանում պատասխանող չկա։ Մենք մտադիր չենք փնտրելու այդ հարցերի պատասխանները։ Հայտնի է պատասխանողը, ինչպես և հայցվորը։ Հայցվորն է ողջ հայ ժողովուրդը։ Նոյեմբերի 16-ին պաշտոնին հրաժեշտ տվեց արտաքին գործերի քո վախկոտ նախարարը, Փաշինյան։ Շատ շուտով «կվազի» նաև քո անփառունակ «կուսակցությունը», որովհետև Սփյուռքում, բացի ԼԳԲՏ-ի ներկայացուցիչներից, դեռ կան նաև այնպիսիք, որոնք ի վիճակի են իրագործելու «Նեմեսիս-2» գործողությունը։ Եվ բոլորդ դա հիանալի գիտեք։
Մենք մտածում ենք տեղի ունեցած ողբերգության, մեր ազգային աղետի որոշ առանձնահատկությունների մասին։ Այն, ինչ արվեց մեր ողջ ազգի հետ (անգամ, ենթադրենք, որ դեռ ոչ մինչև վերջ...), ճշգրիտ պատճենն է Հարավսլավիայի, հետո նաև Սերբիայի ոչնչացման։ 2008-09 թթ. սույն տողերի հեղինակը անձամբ էր պայքարում ամերիկացիների կողմից պարտադրվող «Այսրկովկասյան Դեյթոն» պլանի դեմ, և եթե մի քանի օր առաջ հրաժարական տված փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը քաջություն ունենա, կհաստատի իմ ասածը։ Արդեն այն ժամանակ պատրաստ էր Հայաստանի իշխանությունների օգնությամբ Արցախի Հանրապետությունը... վերացնելու ամերիկյան պլանը։ Հարկավոր էր մի տականք, որ իրագործեր ամերիկյան ծրագիրը։ Եվ այդպիսի տականք գտնվեց։ Այդ անձին ակնհայտորեն առաջ է քաշել վախկոտ, ոչնչություն, ոչ հայ, կապիտուլյանտ, ոչ տղամարդ, արտաքին ուժերի գործակալ Տեր-Պետրոսյանը։ Ահա նրա վարչապետ Հրանտ Բագրատյանն արդեն բացահայտորեն հայտարարում է, որ և՛ Փաշինյանը, և՛ մեր «նախագահուհի» Արմեն Սարգսյանն իրականացնում են ինչ-որ անգլիական ծրագիր։ Բագրատյան, էական ուղղում կա. դա ոչ թե անգլիական, այլ անգլո-ամերիկա-իսրայելական ծրագիր է։ Սկսվել է դեռ 2001 թ., երբ ապշերոնյան խանությանն սկսեցին անօդաչուներ մատակարարել, երբ ապշերոնյան խանությունում սկսեցին թուրքական և իսրայելական ռազմական ընկերությունների գործարաններ կառուցել։
Այժմ ակնհայտ է. Արևմուտքից ուղղվածություն ստացած «Նրանք բոլորը գողեր են» ստոր սահմանման վրա արված հաշվարկը ճիշտ դուրս եկավ Հայաստանի բնակչության 30-35 %-ի համար, և Արցախում էլ գտնվեցին այդպիսի տականքներ։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կեղծ հայերի առումով բացարձակապես ամեն ինչ հասկանալի է։ Ինչպես հասկանալի է և այն, թե ինչու կային և դեռ կան բազմաթիվ անխելք ու պարզամիտ մարդիկ, որոնք 2018 թ. «փողոցային հեղափոխականներին» շարունակում են ընկալել գրեթե որպես երկնային հրեշտակների, թեև այդ տականքները 2020 թ. բավականաչափ բացահայտել էին իրենց նողկալի էությունը։ Հասարակության թափթփուկների հարցում, նույնիսկ «յան»-ով վերջացող ազգանուններ ունեցողների, ամեն ինչ պարզ է։ Նրանք «խփված խաղաթուղթ» են. շուտով նրանց աղբարկղ կնետեն անգամ նրանք, ովքեր նրանց հավաքագրել ու փողոցներն էին ուղարկել։
Ինձ մի հարց է հետաքրքրում. իսկ ինչու՞ Ռուսաստանի և Իրանի իշխանությունները չհակառակվեցին Սորոսի հետ սերտորեն կապված Բայդենի պլանին։ Մնացածն անհետաքրքիր է։ Ինչու՞ Բայդենի։ Որովհետև հենց «գազագործ» Բայդենն է կանգնած այն «Հարավային գազային միջանցք» նախագծի հետևում, որն ըստ պլանի պետք է գնա Իրանին սահմանակից հենց այն հողերով, որոնք զիջվում էին «մարտավարական նահանջի» նկատառումներով։ Հենց նա է Ալիևին հրամայել, որ նա 2016 թ. ապրիլին հարձակվի Արցախի վրա։ Հենց նա է Դոնբասի 2014 թ. պատերազմի մասին հրամանը տվել (թերթաքարային գազի համար)։ Իրանն արդեն հատուցում է. Թուրքիայի կողմից մեր տարածաշրջան բերված ահաբեկիչները վերջերս փորձել էին «Արցախի անվտանգության գոտու» օկուպացված տարածքից հարձակվել Իրանի տարածքի վրա։ Այժմ տեղեկություններ կան, որ Իրանի իշխանությունները հաստատել են երեք զինծառայողի զոհվելը Արևմտյան Ադրբեջան նահանգում, երբ Իրանի սահմանապահները կտրել են ահաբեկիչների ջոկատի ճանապարհը և թույլ չեն տվել անցնել։ Հարձակվողների քանակը և մարտի մանրամասներն ստույգ հայտնի չեն, բայց ճշտվում են։ Նաև տեղեկություններ կան, որ ահաբեկիչներն արդեն սպառնում են Արցախում գտնվող ռուսական զորքերին։ Իսկ Թուրքիան ճգնում է մեր տարածաշրջանում ստեղծել սեփական օկուպացիայի գոտին։
Ռուսաստանի նախագահն Անկարային արդեն այնքան է զիջել Այսրկովկասում, որ ռուսական խաղաղապահների կեղծ «երաշխիքներին» ապավինելը կնշանակեր հիմարության դրսևորում։ Կոսովոյում ու Մետոխիայում էլ էին «կանգնած» ռուսները։ Պուտինն ինքը նրանց դուրս տարավ, երբ չցանկացավ, որ իր երկիրն էլ մասնակից դարձնեն սերբ ժողովրդի ցեղասպանությանը։ Բալկաններում ցեղասպանություն է, ոչ թե խաղաղություն ու բարեկեցություն։ Երևանի և Ստեփանակերտի ծախվածները նույն ճանապարհն են բռնել՝ հայ ժողովրդի ցեղասպանության ճանապարհը։ Եթե Հայաստանում դեռ հայեր կան, թող կանգնեն ու վերջ տան դավաճանների զառանցանքները լսելուն։
Եվ վերջինը. Փաշինյան և Ալիև, չե՞ք վախենում, որ իզուր եք շտապել շնորհավորել Բայդենին։ Նոյեմբերի 14-ին Թրամփը հայտարարեց, որ հաղթել է Փենսիլվանիայի ընտրատարածքում, իսկ այն ընտրություններում հաղթելու առանցքային նահանգներից մեկն է. այնտեղ հաղթանակը բերում է ընտրիչների 20 ձայն։ ԱՄՆ-ում դեռ ամեն ինչ չի ավարտվել։ Թրամփը հիշաչար է, Փաշինյան և Ալիև։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ